Ուկրաինայի կինոյի հարցերով պետական գործակալության ներկայացրած վիճակագրության համաձայն, նախորդ տարվա ընթացքում ֆիլմերի տարածման և ցուցադրման հարցերով փորձագիտական հանձնաժողովն արգելել է Ուկրաինում ցուցադրել ռուսական 38 ֆիլմ և սերիալ, թույլ է տվել ցուցադրել միայն ռուսական 7 ֆիլմ:
svopi.ru կայքը նշում է, որ 2014-ին ուկրաինացիների համար արգելված է եղել ռուսական166 ֆիլմ, 2015-ին՝ 82:
2016-ին Ուկրաինայում ցուցադրել են այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են՝ «30 հանդիպում», «Ընտրություններ օր 2», «Դիգերներ», «Դուելյանտ», «Հարդքոր», «Կարգավիճակ. ազատ», «Կոլեկցիոները»:
news-front.info գրում է, որ արգելված ֆիլմերից են՝ «Վարպետի վերջին գաղտնիքը», «Խաղ», «Ինքնակոչ», «Լադոգա» և այլն: