Ռուսաստանը Պալմիրան հանձնեց ԴԱԻՇ-ին․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

1045520400Ռուսաստանը ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեց կրկին գրավել Պալմիրան, քանի որ կռվում էր միայն Հալեպում չափավոր ընդդիմության դեմ։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն Բրյուսելում ԵՄ Խորհրդի նիստի շրջանակներում։

«Ռուսները, որոնք ներկայացնում են, որ պայքարում են ահաբեկիչների դեմ, կենտրոնացել են Հալեպի վրա և ԴԱԻՇ-ին հնարավորություն տվեցին կրկին գրավել Պալմիրան»,-ասել է նա։

Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ եթե Հալեպն անցնի կառավարական զորքերի վերահսկողության ներքո, դա չի հանգեցնի պատերազմի ավարտին։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ԴԱԻՇ-ի գրոհայինները գրավել են Պալմիրա հնագույն քաղաքը և առաջ են շարժվում դեպի արևմուտք։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *