ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում ՌԴ-ի դեմ՝ ընտրություններում միջամտության համար. WP

voters-1920-1280x720ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մոտ է նրան, որպեսզի պատժամիջոցներ սահմանի ԱՄՆ-ի ընտրություններում միջամտության համար։ Ինչպես գրում է The Washington Post-ը՝ Վաշինգտոնը կիբերհարձակումներում կասկածում է Ռուսաստանին։

Պարբերականի տվյալներով՝ խոսքն ինչպես տնտեսական պատժամիջոցների, այնպես էլ միջոցառումների մասին է, որոնք կձեռնարկվեն դիվանագիտական մակարդակով։ Չի բացառվում նաև, որ Վաշինգտոնը կդիմի կիբերտարածությունում գործողությունների։ Թերթի տեղեկություններով՝ միջոցառումների մասին հայտարարությունը կարող է արվել արդեն այս շաբաթ։

Այդ որոշման իրագործման համար Սպիտակ տունը ծրագրում է վերանայել 2015 թվականի հրամանը, որը նախագահին տալիս է լիազորություն՝ արձագանքելու արտերկրից կատարված կիբերհարձակմանը, սակայն չի տարածվում նրանց վրա, ովքեր փորձել են միջամտել ընտրություններին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *