Brexit-ը թեթևացնելու համար ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիային առևտրային գործարք է խոստացել

imagegroupԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է, որ Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարք կկնքի, որը կթեթևացնի ԵՄ-ից երկրի դուրս գալու հետևանքները։

Ինչպես պատմել է Թրամփը բրիտանական Times-ի հետ հարցազրույցում, լիազորությունները ստանձնելուց հետո մի քանի շաբաթվա ընթացքում ինքը մեծ Բրիտանիային կառաջարկի արագ և արդար առևտրային գործարք՝ օգնելու դարձնել Brexit-ը «լավ երևույթ»։

Թրամփը նշել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հրավիրել է այց կատարել անմիջապես այն բանից հետո, երբ ինքը կդառնա նախագահ։ Նա հավելել է, որ ինքն անձամբ ուրախությամբ սպասում է Մեծ Բրիտանիա այցին՝ նշելով, որ իր շոտլանդուհի մայրը շատ հպարտ է եղել թագուհիով։

Թրամփը ենթադրություն է արտահայտել, որ մյուս երկրները կհետևեն Մեծ Բրիտանիայի օրինակին և դուրս կգան ԵՄ կազմից, որը, ինչպես նա նշել է, լրջորեն տուժել է միգրացիոն ճգնաժամից։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *