Գագիկ Ծառուկյանի ներգրավածությունը քաղաքական պրոցեսներին պահանջված անհրաժեշտություն է

24475571482303540Օրերս կայացած ՀԱԿ համագումարն ու կուսակցության առաջնորդի կողմից հնչեցված ելույթը աննորմալ ոգևորություն է առաջացրել անդամներից մեկի, կոնկրետ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանի մոտ, ով էլ կորցնելով սթափ դատելու ունակությունը ոչ օբյեկտիվ ձևակերպումներ է իրեն թույլ տվել: Քաղաքականությունից տևական ժամանակ հեռու գտնվելով, քաղաքական իրադարձություններից անտեղյակ Մալխասյանը, կարծում է, որ 90-ականներն են և իրենց կուսակցության լիդերն ու կուսակցությունը դոմինանտ են դաշտում: 20 տարի առաջ հնարավոր է Մալխասյանի մտքերը իրականությանը մոտ լինեին, բայց ոչ հիմա: Վերջին տարիներին քաղաքական դաշտում ցանկացած իրադարձություն առանց Գագիկ Ծառուկյանի անմիջական ներգրավածության և ազդեցության, տեղի չի ունեցել: Անգամ, երբ մինչև փետրվարյան դեպքերը իշխանություններին այլընտրանք դաշինք էր ձևավորվել դաշտում, համախմբման առանցքն ու շարժիչ ուժը կրկին Գագիկ Ծառուկյանն էր և այդ ժամանակ, ինչպես և հիմա, բոլոը ցանկանում են միավորվել Գագիկ Ծառուկյանի հետ, ստեղծելու համար կոնսենսուս, որը լուրջ դերակատարություն կունենա քաղաքական պրոցեսների վրա: Նշված միտքը ակտուալ է նաև այն դեպքում, եթե դիտարկենք ներկա ներքաղաքական խմորումները, երբ ամբողջ դաշտը սպասում է Գագիկ Ծառուկյանի որոշմանը: Սա ևս փաստացի ապացույցն է այն մտքի, որ Գագիկ Ծառուկյանի ներգրավածությունը քաղաքական պրոցեսներին պահանջված անհրաժեշտություն է: Այնպես որ Մալխասյանը ճոռոմ ճառեր կարդալուց առաջ, թող մի պահ վայր իջնի յոթերորդ երկնքից և տեսնի, թե իրականում ինչ է կատարվում դաշտում, հակառակ դեպքում նրա կողմից հնչած մտքերին համակարծիք կլինի միայն հենց ինքը:

Սարգիս Հարությունյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *