Քիմ Քարդաշյանը բացել Է Yeezy-ի նոր հավաքածուի գաղտնիքը

cc2f43a08131ebac8577719fd73e5071Ամերիկացի հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը ցուցադրել Է կոշիկի նոր մոդելներից մեկը, որը տեղ Է գտնելու Yeezy-ի՝ նրա ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի կողմից հիմնված մակնիշի նոր հավաքածուում: Այդ մասին հայտնել Է Harper՚s Bazaar-ը:

Խոսքը քուղակապով ավազագույն բոտիլյոնների եւ Calabasas մակագրությամբ մարզահագուստի մասին Է: Վերջինների վրա պատկերված են երեք գծեր, ինչը հիշեցնում Է adidas-ի ավանդական սիմվոլիկան:
Քարդաշյանը ոչ մի մեկնաբանություն չի արել: Սպասվում Է, որ նոր հավաքածուն կներկայացվի այս ձմռանը Նյու Յորքում կազմակերպվող Նորաձեւության շաբաթին:
Դիզայների կարիերան Ուեսթն սկսել Է 2015 թվականին adidas Originals-ի հետ համագործակցությամբ: Նա արդեն թողարկել Է հագուստի եւ կոշիկի մի քանի հավաքածու: Վերջինը ներկայացվել Է 2016 թվականի սեպտեմբերի սկզբին Նյու Յորքում կազմակերպված Նորաձեւության շաբաթի շրջանակներում

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *