Պուտին. Մոսկվան Տոկիոյի հետ տարածքային խնդիրներ չունի

default-6Մոսկվան Տոկիոյի հետ տարածքային խնդիրներ չունի, ճապոնական  Nippon TV (NTV) հեռուստաընկերության հետ հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ճապոնիան է համարում, որ ինքը տարածքային խնդիրներ ունի, բայց մենք պատրաստ ենք դա քննարկել»,- ասել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը Ճապոնիայի հետ պայմանագրի բացակայությունը «անցյալից եկած անախրոնիզմ է համարում»:
Պուտինը կոչ է արել երկրների միջեւ «վստահության, բարեկամության եւ համագործակցության մթնոլորտ» ստեղծել: Առեւտրատնտեսական կապերից զատ, խոսքը կարող է վերաբերել միջազգային անվտանգության ապահովման համար համատեղ ջանքերին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *