Հայտնի է դարձել Հարուկա Մուրակամիի նոր գրքի վերնագիրը

defaultՀայտնի է դարձել ճապոնացի գրող Հարուկա Մուրակամիի նոր գրքի վերնագիրը, հայտնում է «Սինտյոսա» պարբերականը:

Վեպը ճապոներեն կկոչվի «Կիսիդանտյո գորոսի», անգլերեն՝ Killing commendatore («Կոմանդորի սպանությունը»):

 Երկու հատորները կվաճառահանվեն փետրվարի 24-ին:

Մուրակամին ժամանակակից ամենահայտնի գրողներից է: Նրա գրքերը թարգմանվել են ավելի քան 40 լեզուներով: Մուրակամիի վերջին վեպը լույս է տեսել 2013 թվականին: Այն կոչվում էր «Անգույն Ցկուրու Տաձակին եւ նրա թափառումների տարիները»: 2014-ին լույս է տեսել «Տղամարդիկ առանց կանանց» պատմվածքների ժողովածուն:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *