Բոլիվիայում ավտոբուսի վթարի հետեւանքով 13 մարդ է զոհվել

default (56)Բոլիվիայի Տարիխա դեպարտամենտում ուղեւորատար ավտոբուս է շրջվել. 13 մարդ զոհվել է: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հաղորդել է տեղի ոստիկանության ղեկավար Ռամիրո Լաֆուենտեն

«Վթարի հետեւանքով 32 մարդ է վիրավորվել: Եվս 13 մարդ զոհվել է, այդ թվում՝ հինգ տղամարդ, վեց կին ու երկու երեխա», — Լաֆուենտեի խոսքերն է մեջբերում ABI-ը:

 Ավտոբուսը երթեւեկել է Տարիխա-Կոչաբամբա երթուղով: Նախնական տվյալներով՝ վթարի պատճառ է դարձել արգելակների հետ կապված խնդիրը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *