«Մահվան խմբում»՝ հայտնիների զավակներն ու եղբայրները, գործարարներն ու քաղաքական դեմքերը. «ՉԻ»

o55x9eVP9K2bxABMLAvMeQNTu8«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2016 թ. դեկտեմբերի 30-ի որոշմամբ սահմանել է ԱԺ ընտրություններին յուրաքանչյուր ընտրական տարածքում  կուսակցությունների և նախընտրական դաշինքների տարածքային ընտրական ցուցակում ընդգրկվող թեկնածուների առավելագույն թիվը. Խոսքը ռեյտինգայհին ընտրացուցակների մասին է:

Թիվ 4 ընտրատարածքը, որն ընդգրկում է Երևանի Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանները, քաղաքական շրջանակներում արդեն կնքվել է «մահվան խումբ» սպորտային տերմինով: Սա նշանակում է, որ այս ընտրատարածքը լինելու է ամենաինտրիգայիններից մեկը, որտեղ կատաղի մրցակցության են դուրս գալու ռեյտինգայինները: Այս ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք կարող է ներկայացնել թեկնածուների ցուցակ՝ առավելագույնը 13 մարդուց բաղկացած:

«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին՝ Դավիթ Սեդրակյանը, կառաջադրվի ՀՀ ռեյտինգային ցուցակով այս ընտրատարածքից: Չի բացառվում, որ ՀՀԿ-ից այստեղ նրա հետ մրցի Գագիկ Բեգլարյանի եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը: ՀՀՇ նախագահ Արարատ Զուրաբյանը ևս կառաջադրվի այս տարածքից (Գագիկ Ծառուկյանի դաշինքից):

Գործարար Խաչատուր Սուքիասյանը, եթե առաջադրվի, ապա ընտրելու է հենց այս ընտրատարածքը: Նրա «պրոտեժեն»՝ «Ելք» դաշինքից Ալեն Սիմոնյանը ևս այս տարածքում կառաջադրվի: Չի բացառվում, որ ՀԱԿ-ից այստեղ առաջադրվի նաև ՀԱԿ-ի շտաբի պետ, ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, ինչպես նաև ԲՀԿ նախագահ Նարիա Զոհրաբյանը:  Սա թեկնածուների այն նվազագույն ցանկն է, որի մասին խոսում են քաղաքական շրջանակներում»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *