Մինչեւ 2020-ը ցանկանում են Հայաստանից Չինաստան «Ջերմուկի» արտահանումը մեծացնել

default-8Ծրագրեր կան մինչեւ 2020 թվականը մեծացնելու «Ջերմուկ» հանքային ջրի արտահանումը Չինաստան: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողներին ասաց «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վահագն Արսենյանը:

Նշենք, որ ընկերության նոր գործարանի բացմանը մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Չինաստանում արդեն 2-3- գնորդի հետ ենք աշխատում, բայց նրանց դուր է գալիս, եւ ցանկանում ենք ավելի շատ մատակարարել: Ուստի 2020 թվականին ցանկանում ենք այնտեղ արտահանումը մեծացնել»,- հայտարարեց Արսենյանը:Ընկերությունն արդեն 15 երկրներ է արտահանում «Ջերմուկ» հանքային եւ աղբյուրի «Բյուրեղ» ջրերը: Արտահանման հիմնական բաժինն ընկնում է Ռուսաստանին: Նոր շուկաներից են Չինաստանը եւ Հարավային Աֆրիկան:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *