Աջափնյակում սպանության գործով գտել են հանցագործության գործիք ատրճանակը. պատճառը եւս պարզ է

defaultՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են 56-ամյա Սամվել Արշակյանի սպանության մի շարք հանգամանքներ, հայտնաբերվել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։

Ավելի վաղ ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2016թ. նոյեմբերի 20-ին բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 17:30-ին, բուժօգնության է տեղափոխվել 56-ամյա մի տղամարդ՝ «հրազենային վնասվածք, կլինիկական մահ» ախտորոշմամբ, ով գիտակցության չգալով մահացել է:

 Համաձայն բժշկական տեղեկանքի՝ տղամարդու ստացած հրազենային վնասվածքները տեղակայված են եղել կրծքավանդակի հետին անութային գծով ձախից, որովայնի ձախ կեսի փուշելունից 4.0 սմ վերեւ եւ ձախ ազդրի վերին երրորդի մակարդակով՝ միջանցիկ վիրավորում:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրեսնգրքի 104-րդ հոդվածի 1-ին եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել էր հանցագործության շարժառիթը, կասկածյալի ինքնությունը, ով նույն վարչական շրջանի բնակիչ է, 27 տարեկան։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ նրան նոյեմբերին մեղադրանք է առաջադրվել սպանության համար։

Դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ շարունակվել են իրականացվել ակտիվ քննչական գործողություններ։ Գործով մեղադրյալ 27-ամյա Բաղդասարյանը նախաքննության ընթացքում քննիչին հայտնել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակի գտնվելու վայրը, եւ նրա մատնանշած վայրում հայտնաբերվել է ատրճանակը, որի միջոցով արձակված կրակոցների հետեւանքով 56-ամյա տղամարդը մահացել էր։

Նախաքննությունը շարունակվում է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *