Սերժ Սարգսյանն արվեստագետներին վստահեցրել է՝ մեր երկրում չկա լավ մասնագետ, որն աշխատանք չունի.Newsbook.am

timthumb-7Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 11-ի երեկոյան Ստեփանակերտում հանդիպում է ունեցել Արցախ այցելած ՀՀ մշակույթի գործիչների հետ: Հանդիպմանն, ի թիվս այլ գործիչների, մասակցել է նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Վերջինս Newsbook.am-ի հետ զրույցում հանդիպումը բնութագրեց անկեղծ և բովանդակալից: «Չէի ասի՝ շատ առարկայական էր, բայց անկեղծ, անկաշկանդ զրույց էր»,- ասաց Արքմենիկ Նիկողոսյանը և տեղեկացրեց, որ հանդիպմանը հնչել են դժգոհություններ տարբեր ոլորտի ներկայացուցիչների կողմից: Գրականագետը տեղեկացրեց, որ հանդիպում են ունեցել նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ, այցելել են զորամասեր, որտեղ էլ համերգներով հանդես են եկել Երևանից Արցախ ժամանած երաժիշտները: Նիկողոսյանը տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը տարբեր ոլորտների հարցեր են բարձրաձայնվել: «Ես գրականագետ եմ, բնականաբար, այդ ոլորտի հետ կապված հարց հնչեցրեցի: Խոսքն այն մասին էր, որ 25 տարիների ընթացքում մեր երկրում ստեղծվել են գրական արժեքներ, բայց դրանք չեն իրացվում: Իրացվելը՝ ոչ միայն վաճառքը նկատի ունեմ, այլ դրանք հասարակական լայն քննարկման, ընթերցումների առարկա չեն դառնում: Պատճառներն էինք փորձում հասկանալ: Իմ կարծիքով՝ պատճառը մեր երկրում բարոյահոգեբանական մթնոլորտն է, անարդարությունը, ոչ ճիշտ արժեհամակարգը: Իմ հարցի էությունն այն էր, թե ինչպես անենք, որ այդ մթնոլորտը ավելի դրական դառնա, որ միայն գիրք կարդալով կարելի է հասնել հաջողության»,- պատմեսց Նիկողոսյանը: Այնուհետ շարունակեց, թե Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ինքը՝ որպես օրինակ՝ մշտապես ընդունում է օլիմպիադաներում հաղթած երեխաներին` դրանով ցույց տալու, որ մեր երկրում ինչ-որ բանի են հասնում գիտելիքով: «Խոսեցինք մեր երկրում ծանոթով գործի անցնելու մեթոդների մասին: Ինքը վստահեցրեց, որ մեր երկրում չկա այնպիսի լավ մասնագետ, որ իր մասնագիտական կարողություններով առաջընթաց է գրանցել և աշխատանք չունի: Ասաց, որ կան թերություններ, բնականաբար, ասաց, որ աշխատում են թերությունները վերացնել»,- ընդգծեց գրականագետը: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում բարձրաձայնվել են նաև սերիալների հարցը: Պատասխանը եղել է այն, որ մասնավոր հեռուստաընկերություններն ունեն գովազդի խնդիր, և սերիալները հեռուստաընկերությանը գովազդ են բերում: Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը պատմեց, որ քննարկմանը վստահեցվել է, որ Հանրային հեռուստատեսությունը կլինի այլընտրանք. «Ինքն ասաց, որ Հանրային հեռուստատեսությունը ծառայում է որպես այլընտրանք այդ սերիալների և այնտեղ ամեն ինչ հղկվում է: Մասնավորապես՝ նշվեց, որ Հանրայինի եթերում կներկայացվեն ոչ թե սերիալներ, այլ բարձրորակ բազմասերիանանոց ֆիլմեր, որոնք կգան այլընտրանք առաջարկելու և կամաց-կամաց այդ անճաշակ սերիալները ստվերելու»: Արվեստագետները հանդիպմանը բարձրաձայնել են ժամանակակից արվեստի թանգարան ունենալու հարցը: Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ թանգարանային գործն իր ուշադրության կենտրոնում է: Ինչ վերաբերվում է ժամանակակից արվեստի թանգարան ունենալուն, այդ ծրագիրը եղել է, պարզապես ապրիլյան քառօրյա պատերազմը խաթարել է պլանները: Նյութի աղբյուրը ` Newsbook.am

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *