Լեհ գլխավոր ընդդիմադիրին կասկածում են կուսակցական միջոցները վատնելու մեջ

defaultԸնդդիմադիր Դեմոկրատիայի պահպանության կոմիտեի (KOD) ղեկավար, երկրում խոշորագույն ակցիաների կազմակերպիչ  Մատեուշ Կիեւսկուն կասկածում են կուսակցական միջոցները վատնելու մեջ:

Լեհական լրատվամիջոցները հայտնում են, որ 2016-ի մարտից KOD-ի հասարակական կոմիտեն ավելի քան 90 հազար զլոտի (20 հազար դոլարից ավելի) փոխանցել է MKM Studio ընկերությանը, որի սեփականատերը Կիեւսկին եւ նրա կինն են: Լրատվամիջոցների տրամադրության տակ են հայտնվել MKM Studio-ի 6 հաշիվներ, որտեղ հիշատակվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայությունների մասին՝ KOD-ի կայքի հոսթինգ, դոմենի սպասարկում, նոր ծառայությունների պատրաստում եւ այլն: Այս ծառայությունների համար կոմիտեն վճարել է կազմակերպության կողմնակիցների հավաքած միջոցներից: Կասկած է հարուցում նաեւ այն փաստը, որ հաշիվներում զանազան ծառայություններ են թվարկված, բայց դրանց դիմաց վճարված գումարը մշտապես նույնն է՝ 15190,50 զլոտի:

 Մատեուշ Կիեւսկու խոսքով՝ գումարի միանման չափը պատճառաբանվում է այն պայմանավորվածությամբ, որ ամսական ծախսերը չպետք է գերազանցեն որոշակի շեմը: Նրա կարծիքով՝ հաշիվների հրապարակումը եւ KOD-ի ծախսերի քննարկումը կապված են կոմիտեի ղեկավարության առաջիկա ընտրության հետ եւ հրահրված են «կազմակերպության անդամներից ինչ-որ մեկի կողմից»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *