Կանայք զուգընկերոջը փոխելու մասին սկսում են մտածել 5 տարվա հարաբերություններից հետո

default (31)Թեքսասի համալսարանից մի խումբ գիտնականներ հետազոտություն են իրականացրել, որի ընթացքում պարզել են, որ կանանց միամուսնության մասին տեսակետը առասպել է, եւ արդեն 5 տարվա հարաբերություններից հետո սովորաբար կանայք իրենց զուգընկերոջը փոխելու ցանկություն են զգում, հայտնում է Informing-ը։

Հենց 5 տարվա համատեղ համարբերություններից հետո են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին սկսում ավելի շատ զայրացնել սիրելի տղամարդու արարքները, նույնիսկ մանրուքները։ Ըստ երեւույթին դա բացատրվում է նրանով, որ կանայք սկսում են հոգնել իրենց զուգընկերոջից ու փոփոխությունների են ձգտում։

 Որպես բաժանվելու այլընտրանք՝ փորձագետները կանանց առաջարկում են կարճատեւ դադար տալ հարաբերություններին, նաեւ ավելի շատ զբաղվել սիրելի գործով կամ հոբբիով։ Կանայք կարող են հոգեբանական լարվածությունը թոթափել նաեւ իրենց կարիերայով կամ երեխաների դաստիարակությամբ զբաղվելով։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *