Վարուժան Ավետիսյանի կոչը երիտասարդությանը

վար

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը կրկին կոչով դիմել է երիտասարդությանը:

Նամակի վերջին տողը անընթեռնելի է, այդ պատճառով ներկայացրել են նաև այդ հատվածի լուսանկար-պատճենը:

«Ռուսաստանը, օտվելով նախագահական ընտրությունների պատճառով ԱՄՆ արտաքին քաղաքականության ակտիվության նվազումից, հարմար պահ է ընտրել Մինսկի խմբում ավելի նախաձեռնող լինելու և Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում իրեն ձեռնտու միտումներ ձևավորելու համար: Զուգահեռաբար՝ Ռուսաստանը կարիք ունի ամրապնդելու Հայաստանից Արցախի օտարման և մեր երկրի վերջնական գաղութացման իր ծրագիրը, քանի որ այն խարխլվել է «Սասնա Ծռեր» ազատագրական շարժման ազդեցությամբ: Բնականաբար, նշված խնդիրների լուծման համար էական է ռուսական գաղութատիրության շահերին սպասարկող հայաստանյան վարչակազմի արդյունավետ մասնակցությունը: Ուստի, Կրեմլը սույն թվականի օգոստոսի 10-ին այդ վարչակազմի ղեկավար և իր դրածո Սերժ Սարգսյանին Մոսկվա է կանչում՝ հաշվետվություն ստանալու և անհրաժեշտ հրահանգներ տալու նպատակով: Ըստ այդմ՝ վերստին մեծանում է պայմանավորված պատերազմի վտանգը, քանի որ Հայաստանի (Արցախը ներառյալ) քաղաքացիները և համայն հայությունը, բացի ապազգային կամ մոլորյալ չնչին փոքրամասնությունից, որդեգրել է ՈՉ ՄԻ ԹԻԶ ՀՈՂ դիրքորոշումը: Տեղին է նշել, որ ռուսական փորձագիտական շրջանակները մեզ արդեն «զգուշացնում են», որ այս դիրքորոշումը հանգեցնելու է պատերազմի:

Նման իրավիճակում գաղութային վարչակազմի և նրա ղեկավար Սերժ Սարգսյանի հեռացումը դառնում է մեր ազգի և պետականության պահպանման առաջնահերթ հրամայական: Այդ հրամայականի հաշվառմամբ մեր ժողովրդին կոչ ենք անում.

1. Ուժերը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի գլխավորած ազգադավ վարչակազմի հեռացման և ժողովրդի վստահության կառավարության ձևավորման ուղղությամբ:

2. Նշված նպատակով հզորացնել «Սասնա Ծռեր» ազատագրական շարժումը՝ այն կառուցելով ընդհանուր սկզբունքների վրա հիմնված ցանցային ձևաչափով:

3. Ընթացիկ հեռանկարում հնարավորինս խափանել Արցախի օտարման և Հայաստանի գաղութացման ծրագիրը:

4. Ներկայացնել քաղաքակիրթ աշխարհին մաս կազմելու հայտ և ազատ կամքով գործընկերներ ընտրելու ….»:

08.օգոստոսի 2016թ. Վարդաշեն ՔԿՀ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *