Հարավային Կորեայում առաջին անգամ հետախուզել են Samsung-ի գլխավոր գրասենյակը

_92316876_gettyimages-486218070

Սեուլում գտնվող Samsung Electronics-ի գլխավոր գրասենյակում դատախազությունը հետախուզություն է իրականացրել, որը պայմանավորված է նախագահ Փաք Քին Հեի և նրա ընկերուհու Չխվե Սուն Սիլի հետ կապված կոռուպցիոն սկանդալով: Ենթադրվում է, որ Samsung-ը փոխանցել է 3,5 միլիարդ վոն (մոտ 3 մլն դոլլար) Չխվեի աղջկա հաշվին Գերմանիայում նրա ձիասպորտի ուսուցման համար:

Հարավային Կորեայում քաղաքական այս սկանդալը բռնկվեց անցած շաբաթ: Այս սկանդալին ներգրավված է նաև նախագահի ընկերուհի Ցոյ Սուն Սիլը, ով որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով, միջամտում էր պետական գործերին անհատական շահերից ելնելով: Ցոյ Սուն Սիլը կասկածվում է նրա մեջ, որ ազդել է նախագահի որոշումների վրա:

Ցոյ Սուն Սիլը ձերբակալվել է: Իսկ այս սկանդալից հետո ուրբաթ օրվա տվյալներով նախագահի վարկանիշը ընկել է 5 տոկոսով:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *