Ղրղզստանի տրանսպորտի նախարարությունում նշել են թուրքական Boeing-ի կործանման նախնական պատճառը

default (43)Ղրղզստանի տրանսպորտի եւ ճանապարհների նախարարը նշել է թուրքական Turkish Airlines-ի Boeing 747 բեռնատար օդանավի կործանման նախնական պատճառը, որն ընկել է Բիշքեկի օդանավակայանի հարեւանությամբ գտնվող ամառանոցային ավանի վրա:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ օդանավը չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանի թռիչքուղում:

 «Ներկայում տեղում մասնագետներ են աշխատում, օդանավի կործանման պատճառների հետաքննության շտաբ է ստեղծվել: Առայժմ չենք կարող ասել, թե ինչն է եղել պատճառը. տեխնիկական անսարքությունը, թե՞ եղանակային պայմանները»,- ընդգծել է նախարարը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *