Մեքսիկայում ցուցարարներն ԱՄՆ դեսպանատան մոտ տուփերից պատ են կառուցելl

1486187735Մեքսիկայում ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ցույցի մասնակիցները Մեխիկոյում ԱՄՆ դեսպանատան շենքի մոտ տուփերից կառուցել են սահմանային պատի մանրակերտը։

Պատի վերևում տեղադրվել է թղթից պատրաստված Թրամփի խամաճիկը, իսկ պատը ներկվել է նրա դեմ ուղղված կարգախոսներով։

Ակցիան պատասխան է դարձել Թրամփի՝ պատ կառուցելու պլանին։

Թրամփի դեմ ակցիաներ են տեղի ունեցել նաև Մոնրեալում, որտեղ ցուցարարները ի նշան բողոքի՝ վառել են ԱՄՆ դրոշը։ Այս մասին հայտնում է CTV հեռուստաալիքը։ Թրամփին դեմ և կողմ ցույցեր են անցկացրել նաև Լոնդոնում։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *