Առաջ պատերազմ չի եղել, այլ՝ խաղալիք, պատերազմը էս քառօրյան էր… (տեսանյութ)

Plet

Պլեթանցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հադրութի շրջանում գտնվող գյուղ է, որը ժամանակին թուրքերն այրել են։ Հադրութ շրջկենտրոնից գտնվում է 21 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 94 կմ։ Համայնքը լեռնային է, ունի 919,44 հա տարածք, որից 598,19 հա գյուղատնտեսական նշանակության, 270,49 հա անտառային հողեր։ 2005 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղում եղել է 58 մարդ, սակայն այսօր պատկերն այլ է, ցավալի։ Գյուղում երիտասարդություն չկա. կամ Հադրութում են, կամ Ստեփանակերտում, Երևանում կամ արտերկրում։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրուցում գյուղի տատիկները պատմում են, որ այս տարի բավական լավ բերք են ստացել, քանի որ եղանակը տաք է եղել։ Գյուղում կա ընդամենը 3 երիտասարդ։ «Հիմա ամառային սեզոն է, 27-28 հոգի կա։ Հեսա, որ ցրտերն ընկնի, կգնան, կչվեն տաք երկրներ…»,- պատմում է 60 տարի Պլեթանցում բնակվող տատին։

Ապրիլյան պատերազմի մասին նրանք խոսել չցանկացան։ Մեր զրուցակից տատիկն ասում է՝ այն ժամանակ պատերազմ չի եղել, այլ՝ խաղալիք, պատերազմը քառօրյան էր….

Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:

Քրիստինա Աղալարյան, Արցախ

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *