2015 զբոսաշրջիկների մեծ հոսքը Կուբայում թանկացումների տեղիք է տվել

13_cubaԱրտասահմանցի զբոսաշրջիկների այցելությունների աճը Կուբա հանգեցրել է ապրանքների թանկացման, գրում է The New York Times-ը:

2015թ. ընթաքում Կուբա է ժամանել ավելի քան 3.5 մլն զբոսաշրջիկ: Նրանց հոսքի պատճառով մասնավոր ռեստորաններն ավելացրել են մթերքների գնումները: Այդ գործոնը, ինչպես նաև 1960-ականներից ԱՄՆ-ի կողմից սահմանված առևտրային էմբարգոն հանգեցրել են մթերքների պակասի կամ կտրուկ թանկացման:

Այսպես, այս պահին երկրում նկատվում է լոլիկի, վարունգի, սոխի և այլ մթերքների պակաս: Դրանք հնարավոր է գնել միայն կոոպերատիվ շուկաներում, որտեղ գները բավականին բարձր են: Այդ շուկաներից օգտվում են միայն ռեստորանների ներկայացուցիչները, որոնք մեծածախ առևտուր են կատարում: Հասարակ քաղաքացիները չեն կարող իրենց նման գնումներ թույլ տալ:

Հավանայի համալսարանի տնտեսագետ Խուան Ալեխանդրո Տրիանայի խոսքով՝ եթե առաջիկա 5 տարիներին իշխանությունները քայլեր չձեռնարկեն մթերային խնդիրները լուծելու համար, այն սպառնալիք կդառնա ազգային անվտանգությանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *