Վախճանվել է բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը

timthumb-66Կյանքի 54-րդ տարում մահացել է բրիտանացի երաժիշտ Ջորջ Մայքլը: Այդ մասին լրագրողներին հայտնել է նրա հրատարակիչը, հղում անելով BBC-ին: Նրա խոսքով՝ երգիչը խաղաղ հանգչել է Անգլիայի Օքսֆորդշիրի կոմսությունում գտնվող իր տանը:

Երաժշտի մահը հաստատել է նաեւ տեղի ոստիկանությունը: Մահվան պատճառը ոչ հրատարակիչը, ոչ էլ ոստիկանները չեն հայտնում: Միայն հայտնի է, որ ոստիկանությունը կասկածելի ոչ մի հանգամանք չի հայտնաբերել:

2011 թվականին Ջորջ Մայքլը ծանր թոքաբորբ էր տարել: Նշվում էր, որ այն ժամանակ նա կյանքի ու մահվան սահմանագծին էր: Սակայն նույն տարի ավելի ուշ երաժիշտը հայտարարեց լիակատար ապաքինման մասին:

Ջորջ Մայքլը ծնվել է 1963 թվականին Լոնդոնում: Իր երաժշտական կարիերան նա սկսել է 1980-ական թվականներին Wham դուետի կազմում, իսկ խմբի տրոհումից հետո մենակատարի կարիերա է սկսել: Ընդամենը երաժիշտը թողարկել է վեց անհատական ալբոմ:

Իր կարիերայի ընթացքում Ջորջ Մայքլն ստացել է բազմաթիվ երաժշտական մրցանակներ, այդ թվում՝ երեք «Գրեմմի» եւ MTV-ի հինգ մրցանակ: Նրա վերջին ալբոմը՝ Symphonica-ն, թողարկվել է 2014 թվականին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *