Ի՞նչ է հնդկական սերիալներն ավելի բարձրակարգ են, քան հայկականը

584f97cdf404d_cropՇատ հետաքրքիր ժողովուրդ ենք…Քանի կար մտահոգված, կատաղած, ջանադրաբար, հետևողական քննադատում էինք Դիանա Գրիգորյանի սերիալները, ընդհուպ հասնելով անձնական վիրավորանքների: Հիմա ողջ ազգս ոգևորվածությամբ, սիրով, նվիրումով, բերկրանքով ու հետաքրքրությամբ նայում է հնդկական սերիալներ:
Ակամա հիշեցի անցյալ դարի 50-60 ական թվականների իրավիճակը՝ «Հայրենիք», «Սևան» կ/թ-ը 3-րդ մասում, շրջաններում հնդկական ֆիլմերի տոմսերի հերթերն ու տուրուդմփոցները…

Ինչ է այս հնդկական սերիալներն ավելի բարձրակարգ, ավելի իմաստալից ու բարձրարվե՞ստ են…Ավելի մեծ գեղարվեստական, դաստիարակչական արժե՞ք ունեն…

Հետաքրքիր է, որ սերիալների ցուցադրման ժամերին սոցցանցերում նույնպես նվազում է օգտատերերի ակտիվությունը և կարծես սերիալաֆոբների քննադատությունների, վրդովմունքի ձայնն ու մտահոգությունը չեմ տեսնում ինչ-որ:

Ինձ թվում է մեկնաբանություններն ավելորդ են…

Ռոբերտ Մելքոնյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *