Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված զրահապատ ծառայողական մեքենան, հավանական գնորդ ունի. «Ժողովուրդ»

ereq«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օպտիմալացման ծրագրի շրջանակներում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի` աճուրդի հանված «Mercedes» մակնիշի զրահապատ ծառայողական մեքենան, կարծես, հավանական գնորդ ունի:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, խոսելով թանգարանային նմուշ հանդիսացող մեքենան գնելու մասին, չբացառեց, որ այդ երջանիկը գուցե լինի ինքը. «Դե, ուրեմն, կհայտնվի մեկը, ով բարձր կգնահատի, կգնի, կվերանորոգի և կդառնա թանգարանային նմուշի տեր: Ես շատ ուրախ կլինեմ: Ազնվորեն չգիտեի: Գուցե ես էլ մտածեմ գնելու մասին»,- կես կատակ-կես լուրջ ասաց նախարարը: Արմեն Ամիրյանը, փաստորեն, տեղյակ չէր առաջին նախագահի ծառայողական մեքենան աճուրդի հանելու մասին:

Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը դեռևս նախնական գին չի սահմանել զրահապատ այդ մեքենայի համար, բայց այն արդեն մի քանի օր է՝ հայտնվել է մետաղյա ջարդոնների կողքին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *