Չինաստանում դոկտորի կոչում են շնորհել Հայկական համայնքի նախագահին

0Չինաստանի Հայկական համայնքի նախագահ Մհեր Սահակյանին դոկտորի գիտական կոչում է շնորհվել Նանջինգի համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի կողմից:Այս մասին տեղեկանում ենք տարածած պաշտոնական հաղորդագրությունից։

Մհեր Սահակյանի հետազոտությոնները վերաբերում են միջազգային անվտանգության հիմնահարցերին, Մերձավոր Արևելքում և Հեռավոր Արևելքում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին: Մհեր Սահակյանի գիտական աշխատությունները տպագրվել են Չինաստանի, Ռուսաստանի, Հայաստանի առաջատար գիտական կենտրոններում:

2016թ. մարտի 6-ին Չինաստանի Հայկական համայնքում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որի արդյունքում Մհեր Սահակյանն ընտրվեց Համայնքի նախագահ: Նանջինգի համալսարանը հանդիսանում է Չինաստանի 5 լավագույն համալսարաններից մեկը: Այն չինական առաջին բուհն է, որը հեղափոխությունից հետո հյուրընկալել է միջազգային հետազոտողներին և ուսանողներին:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *