Ծայրահեղ ծանր վիճակում վիրավորներ չունենք. Արմեն Մկրտչյանը՝ Բեսլանի ավտովթարից տուժածների մասին (լուսանկարներ)

Արմեն Մկրտչյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր ընկերներիս հետ եղանք Բեսլանում տուժած ու Վլադիկավկազի մանկական ու Հանրապետական հիվանդանոցում մնացած բոլոր վիրավորների մոտ: Կարծես ծայրահեղ ծանր վիճակում վիրավորներ արդեն իսկ չունենք:Հանդիպեցինք զոհված Արևիկի հարազատներին. Ցավոք խոսքերը ոչինչ չեն կարող փոխել.

Հանդիպեցինք Օսեթիայի ԱԻՆ աշխատակիցների, ինչպես նաև հայ համայնքի ղեկավարներին, ովքեր բավական լավ տպավորություն թողեցին:

Աստված զոհերի ու վիրավորների ընտանիքներին համբերություն տա»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *