Իտալացիները մերժեցին սահմանադրական բարեփոխումը, վարչապետ Ռենցին պաշտոնաթող է լինում

20161119_wbd001_0Իտալացիների ճնշող մեծամասնությունը (շուրջ 60 տոկոս) դեկտեմբերի 4-ին Իտալիայում կայացած համաժողովրդական հանրաքվեում դեմ Է արտահայտվել սահմանադրական բարեփոխմանը, որը պնդում Էր վարչապետ Մատեո Ռենցին: Հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո Ռենցին հայտարարել Է իր պաշտոնաթողության մասին եւ դեկտեմբերի 5-ին հա մապատասխան խնդրագիրը պաշտոնապես կներկայացնի հանրապետության նախագահ Սերջո Մատարելային:

Քաղաքական գործիչն ընդունել Է, որ սահմանադրական բարեփոխման կողմնակիցները պարտություն կրեցին:

«Ես տանուլ տվեցի: Ես չկարողացա ձեզ հաղթանակ բերել, եւ ես ընունում եմ իմ պատասխանատվությունը պարտության համար»,- ասել Է Ռենցին:

Ելքահարցումների ճշգրտված տվյալների համաձայն՝ ազգային խորհրդարանի բարեփոխմանը դեմ Է արտահայտվել քվեարկությանը մանակցածների շուրջ 60 տոկոսը, մինչդեռ դրա օգտին՝ 40 տոկոսից ոչ ավելին: Ընդդիմությունը հանդես Էր գալիս վերին պալատի (Սենատի) ձեւափոխման՝ Ռենցիի կառավարության առաջարկած նախաձեռնության դեմ եւ հենց ամենասկզբից պնդում Էր վարչապետի պաշտոնաթողությունը, եթե ընտրողները դրան հավանություն չտան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *