Նեապոլում փոխհրաձգության ժամանակ 10-ամյա աղջիկ է վիրավորվել. լրատվամիջոց

defaultՏասնամյա աղջիկը ոտքից վիրավորվել է Նեապոլի կոնտրոնում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով: Այս մասին հայտնում է RaiNews24 հեռուստաալիքը:

Երեխայից զատ, վիրավորվել են երեք ներգաղթյալներ: Տուժածները հիվանդանոց են տեղափոխվել:

 Միջադեպը հունվարի 4-ին տեղի է ունեցել Նեապոլի պատմական կենտրոնի շուկաներից մեկում: Ոստիկանությունը կատարում է տեղի ունեցածի հետաքննություն, հրաձիգի անձն առայժմ չի պարզվել:

RaiNews24-ի տեղեկացմամբ՝ քննության վարկածներից մեկի համաձայն միգրանտները հայտնվել են տեղական հանցավոր միավորման ներկայացուցիչների թիրախում, որոնց հետ մինչեւ դեպքը վիճաբանել են:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *