Անվավեր է ճանաչվել մի շարք դեղերի գրանցումը. ՀՀ առողջապահության նախարարություն

dexՀամաձայն հաղորդագրության, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի եւ Շերինգ-Փլաու Սենտրալ Իստ ԱԳ-ի ընկերության լիազոր ներկայացուցչի գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել հետեւյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`

«Նոքսաֆիլ (պոսակոնազոլ)» դեղակախույթ ներքին ընդունման, 40մգ/մլ, 123մլ ապակե տարա եւ չափիչ գդալ

«Վիկտրելիս, (բոցեպրեվիր)», դեղապատիճներ, 200մգ 336/84x/4×1/ բլիստերում:

Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել եւ շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վերոնշյալ դեղերը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել են 2013 թվականին, բայց  չեն ներմուծվել:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *