Google-ը Կուբային կտրամադրի արագացված հասանելիություն իր ծառայություններին

Wi-Fi RevolutionGoogle կորպորացիան և Կուբայի կառավարությունը կնքել են համաձայնագիր երկրի քաղաքացիներին Google-ի ծառայություններին արագացված հասանելիություն տրամադրելու մասին։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով երկու իրազեկ աղբյուրի։

Նշվում է, որ պաշտոնական պայմանագիրը Alphabet հոլդինգի ղեկավար Էրիկ Շմիդտի և կուբայական իշխանությունների միջև կստորագրվի դեկտեմբերի 12-ին։

Գործակալությունը նշում է, որ գործարքի արդյունքում կուբացիները կստանան արագ հասանելիություն Gmail փոստային ծառայությանն ու YouTube վիդեոհոսթինգին։

Համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ Սակայն դեռևս չլուծված է մնում Կուբայում սերվերների տեղակայման հարցը։ Ներկա պահին կղզում համացանցային միացումն աշխարհում ամենադանդաղներից մեկն է։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *