ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում հակամարտությունը կարգավորելու համար պետք է համագործակցել Ռուսաստանի հետ։
«Ես որոշակի լուրջ գաղափարներ ունեմ Սիրիայի կապակցությամբ։ Կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում այնտեղ, սարսափելի է․․․․ Զոհվել են հազարավոր մարդիկ․․․ Դա ամոթալի եմ համարում։ Ցանկալի է, որ ինչ-որ բան անենք Սիրիայի հետ։ Ես խոսել եմ Պուտինի հետ այս առնչությամբ, դուք գիտեք, որ նա զանգել է ինձ»,-ասել է Թրամփը The New York Times-ին։
Նա նաև նշել է, որ «լավ կլիներ», եթե ԱՄՆ-ն իրոք հարաբերությունները բարելավեր Ռուսաստանի հետ և միասին պայքարեր ԴԱԻՇ-ի դեմ։