Մերկելը կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ բանակցությունները շարունակելուն

screenshot_042316_113202_pmԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում խոսել է Թուրքիայի հետ Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն կողմ լինելու մասին: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Մերկելը նշել է, որ չկան արդարացումներ Թուրքիայի կառավարության կողմից մամուլի ազատության սահմանափակումների և հազարավոր ձերբակալությունների համար: Այդուհանդերձ, նա համոզմունք է հայտնել, որ հաղորդակցման ճանապարհները պետք է բաց մնան: «Ես կշարունակեմ բանակցությունները Թուրքիայի հետ: Սակայն դա չի նշանակում, որ չի լինի արձագանք այն ամենի նկատմամբ, ինչը մտահոգիչ է երևում»,-ասել է նա:

Մերկելը մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքներն առ այն, որ Գերմանիան կարևոր դերակատարում չունի ահաբեկչության դեմ պայքարում:

Եվրախորհրդարանում նոյեմբերի 22-ին կայացած «ԵՄ-Թուրքիա հարաբերություններ» խորագրով նիստի ժամանակ կոչ է արվել միառժամանակ դադարեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները: Նիստի ժամանակ ԵԽ բոլոր քաղաքական խմբակցություններն արձանագրել են Թուրքիայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի հարցում գրանցված հետընթացը: Բանակցությունների սառեցման վերաբերյալ ԵԽ վեց քաղաքական ուժերի կողմից պատրաստված առաջարկը քվեարկության կդրվի նոյեմբերի 24-ին:

Թուրքիայի նախագահը քվեարկության վերաբերյալ հայտարարություն է արել’ ասելով, որ դրա արդյունքները որևէ նշանակություն չունեն իրենց համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *