Ադրբեջանում լրագրողների խումբը ձեռնարկատերերին շանտաժի է ենթարկել ինտիմ բնույթի տեսանյութի միջոցով

1453635173_10Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կասեցրել է հանցավոր խմբի գործունեությունը, որի անդամները որպես լրագրողներ էին ներկայանում եւ ստեղծել էին «ռեկետի» պարբերականներ:

haqqin.az-ը հայտնում է, որ անձանց խումբը, նախնական համաձայնության գալով, գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված տեխնիկական միջոցներ օգտագործելով, կանանց հանդիպումներ է կազմակերպել այլ անձանց հետ եւ իրականացրել է նրանց հարաբերությունների գաղտնի տեսանկարահանումներ, նրանց սպառնացել է, նաեւ մամուլում պարբերաբար վարկաբեկող եւ զրպարտչական բնույթի տեղեկություններ է հրապարակել, տվյալ գործունեության դադարեցման դիմաց քաղաքացիներից խոշոր գումարներ է պահանջել եւ ստացել, այսպիսով տարբեր հաստատություններում եւ կազմակերպություններում աշխատող անձանցից, ձեռնարկատերերից պարբերաբար մուծումներ է հավաքել: Նաեւ բացահայտվել է հանցավոր խմբի եւ նրա կազմում անձանց ու նրանց հետ ցանցային համաձայնության եկած այլ անձանց հանցավոր արարքների շարք, որոնք Ադրբեջանի տարածքում «ռեկետի» պարբերականներ են հիմնել եւ գործել են տվյալ պարբերականների լրագրողներ ներկայանալով:

Քրեական գործ է հարուցվել շորթման, գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված տեխնիկական միջոցների օգտագործմամբ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու համար այն անձանց կողմից, որոնք այդպիսի իրավասություններ չունեին:

Bizim dövr («Մեր դարաշրջանը») թերթի գլխավոր խմբագիր Սուրխայ Ալիեւը եւ այլ անձինք, որոնք գործել են նրա հանձնարարությամբ, կասկածվում են նշված հանցագործությունները կատարելու համար եւ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Նրանք մանրամասն պատմել են իրենց հանցավոր արարքների մասին, հաստատվել են նրանց պատրաստած շանտաժի բնույթ կրող նյութերը, ինչպես նաեւ առանձին քաղաքացիների ինտիմ հարաբերությունների փակ տեսանկարահանումներ կատարելու փաստը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *