54 մլն դրամի արտոնություն՝ «Սյունիք Ֆուդ»-ին

timthumb (1)

ՀՀ կառավարության այսօրվա նիստում բավարարվեց «Սյունիք ֆուդ» ՓԲԸ ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հայտնեց, որ ընկերությունը պատրաստվում է կատարել 1.7 միլիարդ դրամի ներդրում: «Կստեղծվի հիմնական 21 և սեզոնային 210 աշխատատեղ»,–զեկուցեց նախարարը՝ հավելելով, որ այս ընկերության ծրագիրը մի փոքր ուշանում է՝ կապված ոչ թե «Սյունիք ֆուդ»-ի, այլ մատակարարվող սարքավորումների հետ. մատակարարող կազմակերպությունը որոշակի խախտումներ է թույլ տվել, բայց ժամկետային շեղումը շատ չէ:

Կարեն Կարապետյանի որոշմամբ՝  «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ՍՊԸ-ները ևս կօգտվեն գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված  տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից:

Դա կխթանի նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, տեղական արտադրությանն ու արտահանմանը:

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *