Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցվել են

ՀՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանի լիազորությունները դադարեցնելու մասին։

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2016 թվականի օգոստոսի 22-ի ԱԽ-17-Ո-13 որոշմամբ ներկայացված առաջարկությունը’ որոշում եմ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ լիազորությունները 2016 թվականի օգոստոսի 26-ից համարել դադարած»,- նշված է ՀՀ Նախագահի օգոստոսի 25-ին ստորագրված հրամանագրում:
Մասնագիտական հարթակներում շրջանառվում են տարբեր անուններ՝ Դավիթ Ավետիսյանին փոխարինողի վերաբերյալ։ Հավանական թեկնածուների թվում նշվում է պալատի դատավոր Սերժիկ Ավետիսյանի անունը։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *