Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը հայ ժողովրդի ուժն է. ՀՀ Նախագահ

19126_b

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունը հայ ժողովրդի ուժն է համարում: Մարզահամերգային համալիրում Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված տոնական համերգի ընթացքում ունեցած ելույթում ՀՀ Նախագահը նշեց, որ քառորդ դարի ընթացքում ամեն ինչ արվել է միասին, իսկ վաղն ավելին է արվելու: «Այս ընթացքում օգտագործել ենք ոչ միայն նախկինում եղած ներուժը, այլև կուտակել ենք նոր փորձ և նոր ներուժ, ձևավորել ենք նոր հարթակներ ու գործիքներ, որ մեր առջև բացում են զարգացման նոր հորիզոններ»,-  նշեց Նախագահ Սարգսյանը:

Նա, շնորհավորելով անկախության տոնի կապակցությամբ, ընդգծեց, որ մեր ազգային իղձերի իրականացումը մեր ձեռքերում է. այն պահանջում է ժամանակ և աշխատանք: «Մաղթում եմ բոլորիս խաղաղ երկինք և նոր հաջողություններ՝ ի փառս մեր երկրի և ժողովրդի: Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Մովսես Գորգիսյանն ասում էր՝ «Կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու»՝ նկատի ունենալով ազատ, անկախ Հայաստանը: Մենք ասում ենք՝ կեցցե այն Հայաստանը, որ եկել է, բայց անմիջապես երկրորդում ենք՝ կեցցե այն Հայաստանը, որը վաղն է գալու՝ նկատի ունենալով ավելի բարեկեցիկ և ավելի ապահով Հայաստան: Կեցցե հայ ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,-ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *