«Ուզում եմ իմ ուսանողի համար ճանապարհ հարթել դեպի խորհրդարան». Ռիտա Սաղաթելյան (տեսանյութ)

fcgvhbjnk

Անթերի՝ աշխատանքի մեջ, նվիրյալ` հայրենիքին ու ընտանիքին. սա է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս, բ.գ.թ դոցենտ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի կողմից Արաբկիր, Դավիթաշեն, Աջափնյակ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Ռիտա Սաղաթելյանի կենսակերպը:

Թեև խնդիրները շատ են, այնուամենայնիվ, Ռիտա Սաղաթելյանը պատրաստ է լինել իր ընտրողի խոսափողը՝ խորհրդարանում: Ընտրվելու դեպքում՝ ամբիոնից առաջնահերթ կհնչի կրթության խնդիրը:

«Ցավոք, ես վերջին շրջանում նկատում եմ միտում, որ մեր լավ ուսանողները լքում են երկիրը, և դրսում են գտնում աշխատանք: Ես կուզենայի, որ իմ ուսանողը իր երկրում գտներ արժանավայել աշխատանք: Խորհրդարան մտնելու իմ որոշումը նաև դրա հետ է կապված: Ես ուզում եմ իմ ուսանողի համար ճանապարհ հարթել դեպի խորհրդարան»- նշում է Ռիտա Սաղաթելյանը:

Առավել մանրամասն՝ ներկայացվող տեսանյութում.

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *