Հայաստանը գլխավորում է ամենաանառողջ խոհանոց ունեցող երկրների ցուցակը

Հայաստանը գլխավորում է ամենաանառողջ խոհանոց ունեցող երկրների ցուցակը: Ցանկը հրապարակել է Steaklovers.menu  կայքը: Վարկանշային աղյուսակը կազմել են գիտնականներ:

«Այս ինը երկրներն ունեն ամենաանառողջ խոհանոցը, ինչպը մեծապես պայմանավորված է այդ պետությունների պատմական ժառանգությամբ ու ժամանակակից իրողություններով»,-նշում է կայքը:

Ինը երկրներն են՝ Հայաստանը, Հունգարիան, Բելգիան, Չեխիան, Ղազախստանը, Բելառուսը, Արգենտինան, Թուրքմենստանը և ԱՄՆ-ն:

Ցուցակը գլխավորող Հայաստանի մասին ասված է՝ սննդի մատակարարման խորհրդային ժառանգությունը և դիետոլոգիայի սոցիալական ուժեղ ինստիտուտի բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ դպրոցականները ճաշարաններում սնվում են շոկոլոդե սալիկներով, չիփսերով ու հոթ-դոգերով: Երկրում քաղցրավենիքն ամենաշատ վաճառվող ապրանքներից է:73637-36566

Եվրոպայում հունգարացիներն առավել շատ են տառապում ճարպակալման խնդիրներով և ամենաշատն են աղ օգտագործում: Եվրոպացիներից հենց նրանք ունեն կյանքի ամենակարճ տևողությունը: Հունգարիայի կառավարությունը ոչ վաղ անցյալում անառողջ սննդի հարկ էր սահմանել՝ նպատակ ունենալով պայքարել ճարպակալման դեմ, ինչպես նաև թանկացրել է քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները: Արդյունքը զարմացնող էր՝ բնակչության 30 տոկոսը վերանայել է իր սննդակարգը:csabai_kolbasz

Բելգիացիները հայտնի են իրենք համեղ վաֆլիներով, կորտոֆիլի ֆրիոբ, գարեջրով, շոկոլադով ու արագ սննդի կետերի տեղական ցանցերով:  Անառողջ սնվելու սովորույթը  նրանց մշակույթի մաս է: Արդյունքում Բելգիայում մեծ տոկոս են կազմում գեր մարդիկ: Այս միտումը գնալով նվազում է, քանի որ երկրում ավելանում են օրգանիկ սնունդ  վաճառող խանութներն ու ռեստորանները:

tourist-waffles

Չեխական ավանդական խոհանոցը կազմված է յուղալի մսից, սուսներից, սալաթներից, սալից, հացից, կարտոֆիլից, բիլթներից, յուղոտ պանրից, գարեջրից: Դա հանգեցրել է այն բանին, որ չեխերի 22 տոկոսը  տառապում է ճարպակալման խնդրով: Չեխիայում անհնար է լինել բուսակեր ու ժուժկալ՝ միսն ու գարեջուրը վաճառվում են շատ էժան:kolaches-28

Ղազախների խոհանոցը կազմված է յուղալի մսից ու կաթնամթերքներից: Վերջին շրջանում արագ սնունդը երկրում խնդիր է դարձել: Դպրոցական սննդի ոլորտում մենաշնորհ ուներ արագ սննդի ցանցը, հիմա այդ հարցը լուծվում է պետական մակարդակով:ready_4

 

Բելառուսը կարտոֆիլի սպառման համաշխարհային առաջատար է: Բելառուս կանանց ճարպակալումը դարձել է համաեվրոպական խնդիր: Գիտնականները համարում են, որ դա առողջ սննդի մասին գիտելիքների պակասի հետևանք է և ծանր խոհանոցը, որը հարուստ է հացով, կարտոֆիլով, յուղալի կաթանմթերքով ու մսամթերքով:471002_orig

Արգենտինայի բնակիչները Լատինական Ամերիկայում ամենագերն են: Այստեղ սպիտակ հացն է «մեղավոր», ինչպես նաև պիցցան, մակարոնը, շաքարը, կարմիր միսը:
Թուրքմենների խոհանոցը բավականին պարզ ՝ միս, սպիտակ հաց, բրինձ, շատ քիչ մրգեր ու բանջարեղեն, չնայած այն բանին, որ մերձարևադարձային կլիմայի շնորհիվ այստեղ աճում են լավ ձմերուկ, նուռ, խաղող, ընկույզ, լոլիկ: Նրանցից շատերը դա չեն ուտում:

ԱՄՆ-ում գերքաշ մարդկանց թիվը գերազանցում է  բոլոր ռեկորդները: Այստեղ ֆաստֆուդն ամենուր է, իսկ գազավորված ըմպելիքներ արտադրողները համարվում են խոշոր հարկատուները:popular-food-united-states_8d878ebfd6b00f09

 

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *