Ձմեռը ձնառատ է լինելու. Գագիկ Սուրենյան

%d0%b3%d0%be%d1%80%d0%bd%d0%be%d0%bb%d1%8b%d0%b6%d0%bd%d1%8b%d0%b9-%d0%ba%d1%83%d1%80%d0%be%d1%80%d1%82-%d1%86%d0%b0%d1%85%d0%ba%d0%b0%d0%b4%d0%b7%d0%be%d1%80-%d0%be%d1%82%d0%b7%d1%8b%d0%b2%d1%8bԱյս տարի ունենալու ենք վայրիվերումներով ձմեռ: Նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Ըստ բանախոսի՝ եղանակը ենթարկվելու է արկտիկական ցուրտ հոսանքների ազդեցությանը, որոնք կառաջացնեն ձյան առատ տեղումներ, կհաստատվի սառնամանիքային եղանակ: Մյուս կողմից էլ շատ հաճախ եղանակը կենթարկվի տաք օդային հոսանքների ազդեցությանը և կլինեն շատ տաք օրեր:

-Կունենանք օրեր, որ օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր կլինի 7-10 աստիճանով և կունենանք օրեր, որ  կլիմայական նորմայից բարձր կլինի 7-10 աստիճանով,-ասել է բանախոսը:

Կանխատեսումների համաձայն՝ ձմռան 3 ամիսներին էլ տեղումների քանակը կլինի  նորմայից ավելի:

-Սպասվում է ձնառատ ձմեռ, չնայած տաք օդային հոսանքների հետևանքով կլինեն օրեր, որ հովտային շրջաններում կտեղան անձրևներ,-ասել է նա:

Առանձնացնելով ծայրահեղ ցածր ու բարձր ջերմաստիճանները, Գագիկ Սուրենյանն ասել է, որ Շիրակում,  Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի լեռնային գոտիներում արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության ժամանակ օդի ջերմաստիճանը գիշերը կհասնի մինչև -25…-30 աստիճանի: Արևադարձային տաք հոսանքների ազդեցության ժամանակ առանձին օրերին ցերակային ժամերին նշված տեղերում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +5…+9-ի:

-Միջին ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում, բայց շատ ցուրտ և շատ տաք օդային հոսանքները կհաջորդեն իրար,-ասել է բանախոսը:

Գագիկ Սուրենյանը գյուղատնտեսներին խորհուրդ է տալիս անպայման կատարել այգեթաղ՝ ցրտահարումներից խուսափելու համար:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *