Վիգեն Սարգսյանը կանդամագրվի ՀՀԿ-ին

vigen-sargsyan2Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը առաջիկա օրերին կդառնա հանրապետական: Այս մասին նա նշել է նախօրեին լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:

Նա ընդգծել է, որ թեեւ իր ողջ կյանքում կուսակցական չի եղել, բայց առաջիկա օրերին դիմելու է ՀՀԿ-ին անդամագրվելու խնդրանքով: «Հաշվի առնելով Հայաստանում իրականացված Սահմանադրական փոփոխությունները, այսուհետ կարծում եմ, անհնար պետք է լինի անկուսակցական գործունեությունը: Ես ինձ համար այդ որոշումը կայացրել եմ եւ առաջիկա օրերին դիմելու եմ, որ անդամագրվեմ ՀՀԿ-ին»,-ասաց նա:

Իսկ մինչ հիմա իր անկուսակցական լինելը բացատրել է նրանով, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը քաղաքական չի եղել, այլ՝ հայեցողական:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *