Հենրիխ Մխիթարյանը նշանակվեց UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպան

 

henrikh-mkhitaryan-shirt_3697827Ավանի ֆուտբոլի ակադեմիայում UNICEF-ը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին նշանակեց UNICEF-ի բարի կամքի ազգային դեսպան:

UNICEF-ի հետ միասին Մխիթարյանը կխրախուսի հայ ընտանիքներին, ակտիվ քայլեր ձեռնարկելով՝ փորձելով յուրաքանչյուր երեխայի ապահովել հավասար հնարավորություններով՝ առաջ քաշելով երեխաների և երիտասարդների՝ ներառական միջավայրում վաղ տարիքից ուսում և որակյալ կրթություն ստանալու իրավունքը:

«Ցավալի է գիտակցել, որ ոչ բոլոր երեխաները դպրոց հաճախելու և կրթվելու հավասար հնարավորություն ունեն: Բոլոր երեխաները պետք է զարգացման իրենց ներուժը դրսևորելու և հասարակության համար պիտանի քաղաքացի դառնալու հնարավորություն ունենան: UNICEF-ի բարի կամքի դեսպան դառնալն ինձ համար մեծ պատիվ է, պատրաստ եմ գործի դնել այն հնարավորությունը՝ օգնելով UNICEF-ին Հայաստանում խթանել յուրաքանչյուրի՝ հատկապես, ամենախոցելի երեխաների կրթության իրավունքը: Միգուցե չկարողանամ Մեսսիի չափ օգնել, բայց իմ հնարավորությունների սահմանում ամեն ինչ կանեմ- ասաց Մխիթարյանը»:

UNICEF-ի ներկայացուցիչ Ռադոչայի խոսքով՝ ուրախ են, որ Մխիթարյանը միացել է իրենց. որպես երեխաների իրավունքների  և առողջ ապրելակերպի վստահ ջատագով: Մխիթարյանը խորապես նվիրված է մեր առաքելության գաղափարախոսությանը:

UNICEF-ի հետ համագործակցեել են Լիոնել Մեսսին, Շակիրան, Ջոկովիչը և այլք:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *