Հայաստանի և Ադրբեջանի նաղագահների հանդիպումը բացառված չէ. Էդ. Նալբանդյան

serj_aliev-600x337Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը բացառված չէ. այս մասին մի քանի լրագրողների տված հարցազրույցի ժամանակ ասաց ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովին Համբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ նման հնարավորություն, ինչի մասին ցանկություն էին հայտնել եռանախագահները:

«Բացառված չէ, բայց այդ կարգի հանդիպումներին ավելի մանրակրկիտ պետք է պատրաստվել, որովհետև հարևան երկրից հնչում են հայտարարություններ հենց Համբուրգից առաջ, թե միջազգային իրավունքը ոչինչ է, և ուժի կիրառումն է ամենակարևորը»,-ասաց Նալբանդյանը:

Նալբանդյանն ասաց, թե Ադրբեջանը նման հայտարարություններով լրիվ կտրվել է իրականությունից:

«Այսպիսի հայտարարությունները երկրի ղեկավարության կողմից լուրջ իրականությունից կտրվելու պրոցես է, լրիվ կտրվել են այդ մարդիկ: Տրամաբանությունը հիմնախնդրի կարգավորման, որն առաջարկում են ԵԱՀԿ երկրները և այն տրամաբանությունը, որով առաջնորդվում է ադրբեջանական կողմը, որևէ ձևով չեն համընկնում, ընդհակառակը՝ հակասում են, և ինչքան գնում է՝ ավելի է հակասում»,-ասաց նա:

Նալբանդյանը նշեց, թե դա չի նշանակում, որ պետք է հուսահատվել և կարծել, թե անհնար է մի բան անել:

«Պետք է տրամադրվել և շարունակել բանակցային գործընթացը, Հայաստանն այլընտրանք չունի։ Շարունակելու ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ միասին ջանքերը՝ ուղղված հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *