Ողջունելի է, որ «Միասնություն» շարժումը փորձում է ամենասկզբից լսել փորձագետների կարծիքը. քաղաքագետ Արմեն Այվազյան

15170884_1110081985777732_5526428137186204104_nԱյսօր «Միասնություն» համազգային շարժումը կազմակերպել էր կլոր սեղան-քննարկում՝ «Արցախյան հիմնախնդիր. համազգային տեսլականներ» թեմայով:

Քննարկմանը ներկա՝ քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն ընդգծեց, որ արցախյան հիմնախնդիրն ավելի շատ վերաբերում է Հայաստանին, քանի որ այն իրականում Հայաստանի երկարաժամկետ անվտանգության հարց է:

Ըստ քաղաքագետի՝ խնդիրն այս հարցում այն է, որ մեր պաշտոնյաների մոտ չի նկատվում հարցի փորձագիտական տիրապետումը և չեն տիրապետում այս հարցի ամենակարևոր բաղադրիչներին: Արմեն Այվազյանը ողջունելի է համարում կազմակերպված քննարկումը, քանի որ քաղաքական հայտ ներկայացրած «Միասնություն» շարժումը փորձում է ամենասկզբից լսել փորձագետների կարծիքը:

«Արցախի միավորումը իրավաքաղաքական առումով Հայաստանին ամենանպատակահարմար մոտեցումն է: Այս հարցերը պետք է քննարկվեն պետական մակարդակով ստեղծված հանձնաժողովներում:

Այս հակամարտության մեջ հաղթելու է այն կողմը, որը կլինի ավելի ուժեղ, իր պետականաշինության գործում ավելի առաջ կանցնի, կունենա ավելի ուժեղ բանակ, կունենա մարդաշատ պետություն, կունենա ծաղկող տնտեսություն: Ահա այստեղ է, որ մենք ճիշտ ուղով չենք ընթանում. արտագաղթը Հայաստանից շարունակվում է, տնտեսությունը բացարձակապես  բարգավաճելու նշաններ ցույց չի տալիս, սոցիալական բևեռացումը և այլն, ահա այստեղ է Արցախի հարցի իրական լուծումը, մնացած բնագավառները ածանցյալ են»,- ասաց Այվազյանը:

Ըստ նրա՝ սա երկարաժամկետ հակամարտություն է, այս հակամարտությունը չի լուծվելու առաջիկա տարիներին, եթե նույնիսկ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններն ինչ-որ համաձայնության գան:

«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, որ սա առաջիկա հարյուրամյակի խնդիր է, մինչև որ թշնամին չջախջախվի: Թշնամին պետք է ջախջախվի, թե ինչպես՝ ամենահավանական տարբերակը ռազմադաշտում է: Արցախի խնդրի լուծման այլ ճանապարհ՝ գոյություն չունի»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *