«Միասնություն» համազգային շարժումը պայքարում է թմրադեղերի ազատ վաճառքի դեմ

miasnutyunn-4«Միասնություն» համազգային շարժումը երեկ քննարկում է անցկացրել դեղատներում ազատ կերպով, առանց որևէ դեղատոմսի վաճառվող հոգեմետ դեղերի վերաբերյալ:

«Միասնություն»-ը, իր գործունեությունը սկսելով, թիրախավորել է ամենախոցելի, ամենակարևոր խավը՝ երիտասարդությունը: Ովքեր տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը, մի քիչ նկարագրեմ:
Կան հոգեմետ դեղեր, որոնք վաճառվում են բացառապես դեղատոմսով, իսկ եթե առանց դեղատոմս վաճառվի, դա արդեն քրեական պատասխանատվություն է ենթադրում, ընդ որում շատ ծանր հոդված է, որին ներում չկա:

Կան դեղեր’ օրինակ «լիրիկա» դեղը, որը իրականում արտադրվում է էպիլեպսիայով հիվանդների համար, և վաճառվում է բոլորին: Պատանիներն ու երիտասարդները այդ դեղի պատճառով դառնում են թմրամոլներ: Խնդիրը նրանում է, որ «լիրիկան» իր մեջ կոդեին տեսակի հոգեմետ նյութեր է պարունակում, որը, գուցե, էպիլեպսիկներին կհանգստացնի, բայց առողջ մարդկանց մոտ դա լրիվ այլ ազդեցություն է ունենում:

Այդ դեղը դեղատներում վաճառվում է շատ մեծ քանակությամբ, որից պարզ է դառնում, որ այդ ամենի շահառուները ոչ թե դեղի հասցեատերներն են, այլ մոլորված երիտասարդները:

«Միասնություն» համազգային շարժումը սկսում է պայքարել այս ամենի դեմ, «Միասնություն»-ը մեր սերնդի, մեր մայրերի ու հայրերի մասին է մտածում, չէ ՞ որ թմրամոլ հասարակությունը կործանված հասարակություն է:

Մինչ մյուսները զբաղվում են այս կամ այն քաղաքական ուժերի վրա ցեխ շպրտելով, այս երիտասարդ գործիչները թիրախավորել են խնդիրներ, որոնք գուցե մանրուքներ թվան, բայց դրանք ամենակարևորներն են:

Նրանք շատ դժվար գործ են ձեռնարկել, որովհետև այդ դեղի ներկրողները հսկայական շահույթներ են ստանում: Շնորհակալություն ասենք այս մարդկանց ու սպասենք, որ թմրանյութերը կվերանան ազատ վաճառքից և չեն սպանի մեր քաղաքացիներին:

 

Արսեն Սանամյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *