Էներգետիկ վամպիրի 5 նշան

energy-vampires1. Նրանք պաշտում են մարդկանց մեջ կարեկցանք եւ խղճահարություն արթնացնել. դա նրանց մեծ լիցք է տալիս

Էներգետիկ վամպիրն ամենից շատ փորձում է ապրել մարդկանց շրջապատում, ամենից քիչ նրան հրապուրում է իր ներդաշնակությունը եւ ինքնաճանաչողությունը: Ապրել մարդկանց մեջ էներգավամպիրի համար նշանակում է նրանցից ստանալ կարեկցանք եւ խղճահարություն: Շրջապատում նկատիր այդ մարդկանց, որոնք սիրում են կարեկցանք առաջացնել, անտարբեր եղիր եւ մի արձագանքիր նրանց գանգատներին: Եւ այդ ժամանակ չես բախվի խնդրի, թե ինչպես տարբերել էներգետիկ վամպիրին բազմության մեջ: Երկար ժամանակ ապրելով կողմնակի մարդկանց էներգիայի հաշվին՝ նա այլեւս չի ունենում ստիմուլ ինքուրույն լրացնելու իր էներգիան: Եւ շատ դժվար է նկատել, որ նա աննկատ նստում է ուսերիդ: Հիշիր, օգնելով էներգախումին, օգնում ես նրան նստել ուսերիդ:

2. Նրանք սնվում են բացասական ուշադրությունից. սիրում են հրահրել վեճեր, կռիվներ

Նա դիտավորյալ ստեղծում է խնդիրներ, միջանձնային անիմաստ բախումներ եւ տարաձայնություններ: Այդ վարքը եւս վամպիրության նշան է: Այդպես իր անձին սեւեռելով մարդկանց հայացքները եւ ուշադրությունը՝ նա ստանում է էներգետիկ լիցք: Նրանք անդադար նետվում են կռիվների մեջ, մարդկանց տրամադրում են իրար դեմ ու կողքից հետեւում ընթացքին: Նրանց հետ ստեղծվում է զգացողություն, որ դոփում ես նույն տեղում, եւ կարեւոր չէ, թե որքան շատ ես նրանց օգնել եւ լուծել նրանց խնդիրները: Նրանց ակնկալածը օգնություն չէ: Նրանք իրականում ցանկանում են ուշադրություն հրավիրել իրենց անձի վրա, եւ սա է նրանց ուղեկցող մշտական խնդիրների պատճառը:

3. Նրանք կեղծավոր են եւ ստախոս

Այդ մարդիկ չեն ուզում փոխվել, ինչքան էլ փորձեն հակառակը համոզել: Դա նրանց շնորհված չէ: Նրանք սիրում են մարդկանց իրար դեմ թշնամացնել: Նրանք սիրում են կործանել այլոց բարեկամությունը, փչացնել հին ընկերների կամ զույգի հարաբերությունները: Նրանք երկերեսանի են եւ սիրում են խաղալ թշնամական երկու կողմերի օգտին Քանի որ երկուսի էներգիայով էլ սնվում են:

4. Նրանք խփում են ամենանսպասելի պահին, երբ դու թույլ ես եւ անպատրաստ

Եթե անգամ վամպիրին ոչ ոք չի սադրում եւ հրահրում, նա անսպասելի պահի կխմի էներգիադ: Նրանք մտնում են սենյակդ, երբ դու թույլ ես, եւ սկսում են գրոհել: Նրանք այդպես են վարվում, քանի որ հենց քո թուլության պահին իրենց ավելի ուժեղ են զգում: Դա օգնում է փարատել իրենց կասկածները:

5. Նույնիսկ միտք թույլ տալով այդ մարդու մասին՝ արդեն իսկ զգում եք էներգիայի արտահոսք

Նույնիսկ հիշելով այդպիսի մարդու, մենք արդեն զգում ենք տհաճություն եւ բացասական էներգիայի հոսք: Դա էներգետիկ վամպիրի ամենաակնհայտ նշանն է: Եթե այդպիսի զգացողություն ունեք, շատ հավանական է, որ գործ ունեք իսկական էներգավամպիրի հետ: Հիշեք սա եւ հեռու մնացեք այդպիսի մարդկանցից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *