Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Դամասկոսում Վատիկանի դեսպանից ստացել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ուղերձը, հաղորդում է SANA սիրիական գործակալությունը։
Նշվում է, որ ուղերձում պոնտիֆիկը իր համակրանքն է հայտնել Սիրիային և վերջինիս ժողովրդին։ Հռոմի պապը հաստատել է, որ Վատիկանը խստորեն դատապարտում է ծայրահեղականության և ահաբեկչության յուրաքանչյուր ձև։