Եվրոռեմոնտն ըստ Աշոտյանի

15193703_168833940254603_4207352564319994421_nէսօր աչքովս ընկավ, որ Արմեն Աշոտյանն իր էջում կոչ է արել ՀՀԿ համագումարը քննադատելու փոխարեն նոր գաղափարներ ստեղծել ու նոր տեսլականներ առաջարկել՝ հույսը չդնելով ՀՀԿ-ի ու իր առաջ քաշած մոտեցումների վրա: Կարդում եմ ու հասկանում, թե մեր իշխանավորները իրենց ինչքան ամենակարող են զգում ու թե ինչքան վստահ են, որ ժողովուրդն ու հասարակ քաղաքացին իրենց ու իրենց գաղափարների հետ դեռ հույսեր է կապում: Մեկը լինի պարոն Աշոտյանին ու իր կոլեգաներին հուշի, որ վաղուց մեր երկրում ոչ մեկ իրենց հետ անգամ թելի կտոր չի ցանկանում կապել, ուր մնաց թե որևէ լուրջ փոփոխություն նշմարող հույսի կտոր: Մեկը լինի իրենց հուշի, որ մեր երկրի ապագան ու դրա տեսլականները մենք ոչ թե իրենց, այլ իրենց բացակայության հետ ենք կապում: Տարիներ շարունակ երկրի բոլոր ոլորտները ճահճացրած ու հոտած պանիր դարձրած մարդիկ էսօր խոսում են մյուսների մոտ նոր գաղափարների բացակայության մասին՝ առանց հասկանալու, որ էդ գաղափարներն իրականում լիքն են, ուղղակի էդ գաղափարները իրականացնելու համար պետք է իշխանափոխություն, պետք է նոր սերունդ, նոր մարդիկ ու նոր դեմքեր: Ի վերջո կա մի պարզ ճշմարտություն՝ ինչքան էլ տունդ վերանորոգես՝ մեկ է, եթե ներսի աղբից չես ազատվում էդ վերանորոգումը ոչ մեկ էլ չի նկատելու:

Ավագ Հայրապետյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *