Ընդամենը 100 դրամ, ընդամենը 1000 դրամ. (տեսանյութ)

%d1%81%d0%bd%d0%b8%d0%bc%d0%be%d0%ba

Ծաղրանկարը՝ Medialab.am

Նոյեմբերի 8-ին Ռիտա Սարգսյանը ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» բացման արարողությունից առաջ մի քանի լրագրողի հետ զրույցում առաջարկում էր 100-ական դրամներ հավաքել որպես երեխաների շրջանում արյան քաղցկեղի բուժման գործում աջակցություն:

«Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, 100 драм месяц, каждый… Ուղղակի չգիտեմ էդ սիստեման ոնց անենք ու մենք կարող ենք բոլոր երեխաներին բուժենք, հլը մեծերին էլ կմնա: И на операции, и на все, всего 100 драм, все месяцы: Ընդամենը 100 դրամ ո՞վ չի կորցնում, բարձրացնի ձեռքը»,- հարցրեց հավաքվածներին Ռիտա Սարգսյանը՝ նշելով, որ դա պետությունը չի կարող անի եւ բերեց մի օրինակ, թե ինչպես է նույն նպատակի համար ստիպողաբար գումարներ հավաքում: «Ոչ սիրուն բան եմ անում, ստիպողաբար եմ հավաքում, ամաչելու բան է, բայց ուրիշ տարբերակ չկա: Պետք է մշակենք միասին այսենց մի բան, որ մեկին դժվար չլինի: Այս 100 դրամը, որ աշխատեց…»,- եզրափակեց Ռիտա Սարգսյանը:

Երեկ էլ պարզ դարձավ, որ 2017թ հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու այս նորաստեղծ հիմնադրամին:

Փաստորեն, ՀՀ քաղաքացիները դեռ շատ վճարումներ պետք է անեն, որոնք կներկայացվեն տարբեր օգնությունների տեսքով: Իսկ թե ինչի արդյունքում է մեր պետական բյուջեն շարունակում  «դատարկ մնալ» և ՀՀ քաղաքացիները անընդհատ հավելյալ վճարումներ պետք է անեն, այդ հարցին իշխանական ներկայացուցիչները ոչ՝ պատասխան են տալիս, ոչ՝ պատասխանատվության են ենթարկվում:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *