Նիկոլ Փաշինյանը էսքան ժամանակ ինչնա ճիշտ ասել, որ հիմա ասի. Սամվել Ալեքսանյան

%d5%a1%d5%ac%d5%a5%d6%84%d5%bd%d5%a1%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նեղացած է լրագրողներից: ԱԺ-ում այսօր լրագրողների հարցերին պատգամավորը սահմանափակվում էր կամ հակիրճ պատասխաններ տալով, կամ, ընդհանրապես նախընտրում էր լռել: «Ես երեկ այստեղ էի, ոչ ոք հարց չտվեց»,- Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց պատգամավորը՝ լրագրողների հարցերին ի պատասխան:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից առաջ քաշված մեղադրանքներին, թե՝ հայտնի «Ձկնկուլ» մականվամբ Արթուր Իսրայելյանի սպանության հետքերը գալիս են ՀՀ ԱԺ, պատգամավորն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանը էսքան ժամանակ ինչնա ճիշտ ասել, որ հիմա ասի»,- ասաց նա:

Պատգամավորը կեղծ լուրեր որակեց նաև շաքարի հումք ներկրելու մասին տեղեկությունները, ընդգծելով, թե դրանք չեն համապաստախանում իրականությանը: «Լա՜վ էլի, ցավդ տանեմ, քե՛լ, հավես չունեմ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱԺ-ում քննարկվող՝ զինծառայողների փոխհատուցման նախագծին, Ալեքսանյանը հայտարարեց, որ այն շատ լավ նախագիծ է:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *