ԱՄՆ-ում սկսել են վաճառել Թրամփի նախընտրական կարգախոսով տոնածառի խաղալիքներ

20161118_gop_merchandise_maga-hat-ornament_web_1_1024x1024ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի շտաբի պաշտոնական առցանց խանութը սկսել է տոնածառի խաղալիքների վաճառք, որոնց վրա գրված է հանրապետական քաղաքական գործչի նախընտրական քարոզարշավի կարգախոսը։ Խաղալիքը, որի վրա գրված է «Ամերիկան կրկին կդարձնենք հզոր» (Make America Great Again), պատրաստված է պղնձից, զարդարված է 24 կարատանոց ոսկիով։

Խաղալիքն արժեք 146 ԱՄՆ դոլար։ «Այս զարդն անպայման ուշադրության կենտրոնում կպահի ցանկացած տոնածառ»,-ասվում է ապրանքի նկարագրության մեջ։

Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, խաղալիքներն արտադրվում են ԱՄՆ-ում, իսկ դրանց վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի Թրամփի նախընտրական քարոզարշավի հիմնադրամին։

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *